Կառավարությունը Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող, Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության նպատակով մշակույթի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացրեց 9 մլն 144 հազար դրամ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը պարբերաբար Չարենցավանի ճանապարհով անցնելիս տեսնում է այդ արձաններից մեկը՝ «Ճանապարհաշինարարները»։ Փաշինյանի նշեց. «այդ արձանի կմախքը մեր պրոբլեմների սիմվոլն է»։
Վարչապետը հավելեց, որ բացի նորոգումից, այդ արձանների մոտ տեղակայվելու են ոստիկանական պահակակետեր։