ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ներգաղթյալները փորձում հատել Միացյալ Նահանգների տարածքը։
Թրամփի խոսքով՝ Տեխաս նահանգի սահմանապահ ծառայությունները բռնել են ներգաղթյալների ամենամեծ խումբը, որը կազմված է եղել 1036 հոգուց։
Նախագահը նշել է, որ դեմոկրատները պետք է աջակցեն ԱՄՆ-ի սահմանապահների և օգնեն վերացնել երկրի սահմանի բաց հատվածները։
Yesterday, Border Patrol agents apprehended the largest group of illegal aliens ever: 1,036 people who illegally crossed the border in El Paso around 4am. Democrats need to stand by our incredible Border Patrol and finally fix the loopholes at our Border! pic.twitter.com/6K1rIUzorM
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 30, 2019