fbpx
Հասարակություն

Հունիս ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +12…+15C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +37…+38C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2…+4C, առավելագույնը՝ +38…+39C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 17-29 մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +14…+16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +5…+8C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +29…+32C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -2…-5C, առավելագույնը՝ +30…+33C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 67-85 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16…+18C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +5…+8C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +30…+33C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -1…+1C, առավելագույնը՝ +32…+34C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 95-127 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +10…+14C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34..+37C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +1…+3C, առավելագույնը՝ +34…+36C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 91-104 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում` +22…+23C, լեռնային շրջաններում` +14…+16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +12…+15C, լեռնային շրջաններում՝ +5…+8C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +36…+38C, լեռնային շրջաններում՝ +29…+31C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +2…+40C, լեռնային շրջաններում՝ -2…-3C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +34…+36C, լեռնային շրջաններում՝ +27…+29C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 34-46 մմ, լեռնային շրջաններում՝ 70-71 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +22…+25C, նախալեռնային շրջաններում` +15…+17C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +12…+15C, նախալեռնային շրջաններում՝ +5…+8C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +36…+38C, նախալեռնային շրջաններում՝ +30…+32C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ +2…+4C, նախալեռնային շրջաններում՝ 0…-1C, առավելագույնը հովտային շրջաններում +38…+41C, նախալեռնային շրջաններում՝ +32…+33C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 31-66 մմ, նախալեռնային շրջաններում՝ 54-99 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +12…+14C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +36…+38C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2…+4C, առավելագույնը՝ +38…+39C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 17-29 մմ):

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ