Նախկին նախարար և պահպանողական պատգամավոր Սեմ Ջիման դարձել է պահպանողական կուսակցության առաջնորդի և կառավարության ղեկավարի պաշտոնի 13-րդ թեկնածուն: Նա իր թեկնածության առաջադրման մասին հայտարարել է Sky News-ի եթերում:
Ջիման խոստացել է հաղթանակի դեպքում երկրորդ հանրաքվե անցկացնել Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու հետ կապված: «Ես միանում եմ պահպանողականների նոր ղեկավարի և վարչապետի պաշտոնի համար մրցավազքին, դրանում ներկայացված հարցերի շրջանակն ընդլայնելու համար»,- ասել է նա:
Ջիման համալսարանների նախարար էր մինչև անցյալ տարվա նոյեմբերը, երբ լքեց կառավարությունը Brexit-ի հետ կապված կառավարության ռազմավարության հետ անհամաձայնության պատճառով: Այդ ժամանակից ի վեր նա դարձել է ևս մեկ հանրաքվեի անցկացման կողմնակից:
«Վարչապետի պաշտոնի համար շատ թեկնածուներ կան, սակայն Brexit-ի հարցի վերաբերյալ նրանց տեսակետները շատ բազմազան չեն»,- ասել է նա:
Ջիման Գանայից ներգաղթյալների ժառանգ է, որը կարիերան սկսել է որպես ներդրող, այնուհետև անցել է քաղաքականություն և ընտրվել է խորհրդարան 2010 թ.-ին: