«Ոսկե գնդակի» հաղթող և Մանչեսթեր Սիթիի աստղ Ռոդրի Հերնանդեսը անկեղծորեն խոսել է ‘El Larguero’-ին՝ անդրադառնալով իր կարիերայի մեծագույն հաջողությանը, խաղադաշտ վերադառնալու պլաններին և «Ռեալ Մադրիդի» հնարավոր առաջարկին։
Մի քանի շաբաթ առաջ ֆուտբոլային աշխարհը ականատես եղավ, թե ինչպես Ռոդրին Թատր դյու Շատլեում ստացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը՝ առաջ անցնելով ֆավորիտներ Վինիսիուսից և Ջուդ Բելինգհեմից։ Այս հաղթանակը զարմացրեց շատերին, հատկապես՝ Իսպանիայում։ «Իսպանիայում համոզված էին, որ ես չեմ հաղթելու։ Մեր երկիրը ավելի շատ կենտրոնանում է ակումբների, քան ազգային թիմի վրա։ Դա չի պատահում Անգլիայում կամ Բրազիլիայում։ 100 երկիր է քվեարկում, և ես զգում էի, որ այլ մայրցամաքներում ես ֆավորիտ էի, իսկ Իսպանիայում՝ ոչ»,- նշեց Ռոդրին։
Անդրադառնալով Իսպանիայի ազգային թիմի բացակայությանը «Ոսկե գնդակի» արարողությունից՝ Ռոդրին ասել է. «Նրանք ինձ չեն շնորհավորել։ Դա իրենց որոշումն է, և պետք չէ շատ մտածել դրա մասին»։
🔝 "Es el entrenador más influyente que he tenido en mi carrera. Es una alegría que pueda seguir en el City"
"Se parece a Simeone en lo exigentes que son y lo que aman este deporte"
🔮✨ Rodri valora la renovación de Guardiola en #ElLarguero
🔴 Directo: https://t.co/aFQgS7aBk2 pic.twitter.com/mLn1v310fs
— El Larguero (@ellarguero) November 21, 2024
Հարցին՝ ինչ կանի, եթե «Ռեալ Մադրիդը» դիմի իրեն, Ռոդրին պատասխանեց. «Եթե «Ռեալ Մադրիդը» դիմի ինձ, դա, իհարկե, մեծ պատիվ կլինի։ «Ռեալ Մադրիդը» պատմության լավագույն և ամենահաջողակ ակումբն է, և դուք միշտ պետք է ուշադրություն դարձնեք նման առաջարկներին»։
Ռոդրին ուրախություն հայտնեց, որ Պեպ Գվարդիոլան երկարացրել է պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ մինչև 2027 թվականը։ «Սա մեծ ուրախություն է, որ նա որոշել է մնալ։ Նա եղել է իմ կարիերայի ամենաազդեցիկ մարզիչը։ Երբ ես ստորագրեցի պայմանագիր Սիթիի հետ, ինձ ասացին, որ նա կմնա միայն մեկ կամ երկու տարի, բայց զարմանալի է, որ նա դեռ այստեղ է»,- նշեց Ռոդրին։
Վիրահատությունից վերականգնման փուլում գտնվող Ռոդրին հայտնել է, որ նպատակ ունի վերադառնալու մինչև մրցաշրջանի ավարտը։ «Բժիշկը նշում է, որ վերականգնումը կարող է տևել մինչև 10 ամիս, բայց ես ուզում եմ ավարտել այս մրցաշրջանը։ Ազգերի լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունը նախատեսված են հունիս-հուլիս ամիսներին, և ես կարծում եմ, որ կհասցնեմ»,- ասաց նա։
Մինչ Մանչեսթեր Սիթիի և Տոտենհեմի միջև խաղը, Ռոդրին կարժանանա ակումբի մեծարման՝ իր մեծ նվաճումների համար։ Մինչ վերականգնման աշխատանքները շարունակվում են, նա շարունակում է կենտրոնանալ Սիթիի հաջողություններին և չի բացառում ապագա հնարավորությունները, այդ թվում՝ «Ռեալ Մադրիդի» հնարավոր առաջարկը։