Կեյլոր Նավասը կարող է համալրել «Բենֆիկայի» կազմը:
Պորտուգալիայի չեմպիոնն ակտիվ բանակցություններ է վարում Կեյլոր Նավասի հետ, որին «Ռեալի» ղեկավարությունն այլևս չի ցանկանում տեսնել թիմում: Կողմերը քննարկում են կոստառիկացու աշխատավարձի չափը. «Բենֆիկան» պատրաստ չէ վճարել այնքան, որքան Կեյլորը ստանում է «Ռեալում»:
«Բենֆիկան» ի սկզբանե բանակցություններ է վարել դարպասապահ Յասպեր Սիլեսենի հետ, սակայն հրաժարվել է տրանսֆերից, քանի որ «Բարսելոնան» իր ֆուտբոլիստի համար պահանջել է նվազագույնը 60 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Նշենք, որ Կեյլոր Նավասը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից: