Հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թվականի բյուջեի քննարկման ընթացքում ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ գործընկեր պատգամավորներից մեկի հետ նախագիծ են մշակում, որով բարձրացվելու է նվազագույն աշխատավարձի շեմը։
Հիմա այն ամսական 55 հազար դրամ է, իսկ պատգամավորներն առաջարկում են հասցնել 63 հազար դրամի։