«ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով ֆորումների շարքը մեկնարկել է

Հրապարակող՝

4jKk0zwOBV7A5xlSBi98bSym1I

Մարզերում մեկնարկել է «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով ֆորումների շարքը, որի նպատակն է քննարկել ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության հիմնահարցերը և խթանել տեղական կառավարման մակարդակում կանանց մասնակցությունը։

Հանդիպումների մեկնարկը տրվել է Տավուշի մարզից, որին մասնակցել է ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։

Ա․ Գիլոյանը կարևորել է կանանց մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում և խոսել է կանանց համար հավասար մրցակցության իրավական մեխանիզմերի ներդրման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերից։
Ֆորումին ներկայացվել են ՏԻՄ-երում կանանց մասնակցության վերաբերյալ վիճակագրական տվյալներ և հետազոտությունների արդյունքներ, հնչել են փորձագիտական գնահատականներ։
Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Արմավիրի մարզում։

«ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով մարզային ֆորումների շարքն անցկացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ