fbpx
Հասարակություն

«Լիդիան Ինթերնեյշնլը» հայտարարում է ղեկավար կազմում փոփոխությունների մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019թ. հունիսի 12-ից ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն․ Կարրելոյին անցած տարվա ընթացքում ընկերությունը ղեկավարելու համար և ուրախ ենք հայտնելու այն մասին, որ նա համաձայնել է աջակցել ընկերությանը որպես խորհրդատու։ Մենք մաղթում ենք նրան հաջողություններ իր հետագա գործունեությունում»:

Լիդիանի հայտարարության համաձայն՝ 2019թ. հունիսի 12-ից տնօրենների խորհրդի ներկայիս անդամ Էդուարդ Սելերը ժամանակավորապես կստանձնի ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ