Հունիսի 8-ին, ժամը 04։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 04:23-ին:
Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և դիմացի անվադողերը՝ մասամբ:
Քաղաքացի Հ.Ս.-ն (ծնված 1993 թ.) ստացել է ձեռքերի այրվածքներ և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։