Աթենքը նախազգուշացրել է Անկարային, որ Հունաստանը կպաշտպանի իր օրինական իրավունքն իր բացառիկ տնտեսական գոտում, և որ դրան ակտիվորեն աջակցում են ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը։ Այս մասին հաղորդում է Ekathimerini-ն:
1942 թվականի հունիսին Կրետե կղզում գերմանական զորքերի շրջափակման հակազդմանը նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս Պավլոպուլոսը հայտարարել է, որ, չնայած Թուրքիան, հնարավոր է, չի միացել ծովային իրավունքի հարցով 1982 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ իր պահանջների պատճառով, այդ իրավունքը կապված է այդ կոնվենցիայի դրույթների հետ:
Իր ելույթում Պավլոպուլոսը նաև նախազգուշացրել է Եվրոպայում նացիստական, ֆաշիստական և նացիոնալիստական ուժերի տարածման մասին: