Գերմանիայում կոնտեյներային նավի հետ բախման պատճառով խորտակվել է վերջերս վերականգնված 19-րդ դարի երկկայմ առագաստանավ։ Այս մասին հայտնում է Stader Tageblatt պարբերականը:
Պատահարը տեղի է ունեցել Էլբա գետի վրա՝ Համբուրգի մոտ:
Նշվում է, որ վթարի պահին առագաստանավում 43 մարդ կար, որոնց փրկարարներն արագ տարհանել են:
Առագաստանավը կառուցվել է 1883 թվականին և Գերմանիայում կառուցված վերջին փայտե նավն էր:
37-մետրանոց նավը վերականգնվել էր վերջերս 1,5 մլն եվրոյով Դանիայի նավաշինարանում: Նրա տերերը հույս ունեն այն փրկել և էքսկուրսիաների համար վարձով տալ: