Ջեյմի Կարագերը խոսել է Ոսկե գնդակի հավակնորդների մասին:
«Ես տեսել եմ, որ բուքմեյքերների մոտ Վան Դեյկը ֆավորիտ է համարվում: Ամեն դեպքում, կարծում եմ, մրցանակը բաժին կհասնի Մեսսիին:
Կենտրոնական պաշտպանները հազվադեպ են արժանանում այս մրցանակին: 2006 թվականին Կանավարոն այն ստացավ Աշխարհի առաջնությունը հաղթելու համար:
Վիրջիլի խաղը մրցաշրջանի ընթացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել: Նա հիանալի խաղ է ցուցադրել յուրաքանչյուր հանդիպմանը, իսկ Չեմպիոնների լիգայում հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հոլանդացին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
Նախկինում անընդհատ նշում էին Ռամոսին ու Պիկեին, քանի որ նրանք տիտղոսներ էին նվաճում իրենց հավաքականի հետ: Փաստ չէ, որ նրանք Վան Դեյկից լավ էին հանդես գալիս: Հենց այդ պատճառով Վիրջիլը պետք է տխրի Ազգերի լիգայում չհաղթելու համար: Այո՛, դա աշխարհի առաջնությունը չէ, բայց այնուամենայնիվ տիտղոս է իր և հավաքականի համար, – Կարագերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: