2019թ. ամառային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հունիսի 25-ին և 26-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն:
Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև հունիսի 20-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։