Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունաում է աճել: Այսօր Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ նոր տվյալներ է հրապարակել, ըստ որի վարակվածների թիվը հասել է 13983-ի:
«Վերջին օրվա ընթացքում ախտորոշվել է կորոնավիրուսով վարակվելու 1209 նոր դեպք»,-հայտնել է պաշտոնյան մամուլի ասուլիսի ժամանակ:
Ջահանփուրի խոսքով՝ վարակվածների շրջանում 4790 մարդ է բուժվել, իսկ 724 հոգի մահացել է:
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

