fbpx
Աշխարհ

Մոսկվայում եղանակային վտանգավորության «նարնջագույն» աստիճան է հայտարարված

Ռուսաստանի հիդրոմետ ծառայությունը հայտարարել է, որ հունիսի 14-ին եղանակային վտանգավորության «նարնջագույն» աստիճան է սպասվում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այսպիսի հայտարարությունը պայմանավորված է Մոսկվայում սպասվող քամու ուժգնացումների ու մերձմոսկովյան շրջանում հրդեհավտանգ երևույթների դրսևորման կանխատեսումներով:

«Բնական աղետների հավանականություն կա, կարող են վտանգավոր երևույթներ գրանցվել»,- ասված է հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ Մոսկվայում և քաղաքի շրջակա տարածքում սպասվում է ամպամածություն, երբեմն դիտվող եղանակային պարզեցումներով: Կդիտվեն կարճատև տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ