fbpx
Սպորտ

Մեսսին 15 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ է ձեռք բերել

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մասնավոր ինքնաթիռ է գնել 15 մլն դոլարով` ընտանիքի հետ Արգենտինա մեկնումներն ավելի հարմարավետ կազմակերպելու համար, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Doble Amarilla-ն:

Ինքնաթիռը նախատեսված է 16 ուղևորի համար:

Այն ունի 8 անկողին, 2 լոգասենյակ և 2 խոհանոց: Ինքնաթիռի պոչի վրա պատկերված է 10 համարը, որի ներքո Մեսսին հանդես է գալիս կատալոնական ակումբում և Արգենտինայի հավաքականի կազմում:

Սանդուղքների վրա գրված են Լիոնելի, իր կնոջ` Անտոնելայի, և իրենց երեք երեխաների` Տյագոյի, Չիրոյի և Մաթեոյի անունները.

Հիշեցնենք` Մեսսթին ընթացիկ մրցաշրջանում իսպանական Պրիմերայի 13 հանդիպման է մասնակցել և դարձել 11 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայում արգենտինացին 3 խաղում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ