Ընտրություններ

Երեք ընտրախախտում մեկ տեղամասում կես ժամվա ընթացքում

Ընդամենը կես ժամվա ընթացքում 9/47 ընտրատեղամասում, որտեղ ՊՆ նախկին նախարարն ու ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն էր քվեարկում, մեր տեսախցիկն արձանագրեց մի քանի ընտրախախտում: Մինչև Վիգեն Սարգսյանի քվեարկությունը  լրագրողների ու դիտորդների թիվն ավելի շատ էր, քան ընտրողների, միայն դրանից  հետո իրավիճակը փոխվեց. ընտրողների հոսքը մեծացավ:

Քաղաքացիներից մեկն քվեախցից դուրս է գալիս քվեաթերթիկը ձեռքին, միայն դրանից հետո է այն դնում ծրարի մեջ:

Երկրորդ քաղաքացին քվեախցիկից դուրս է գալիս մի խումբ քվեաթերթիկներ ձեռքին, հետո վերադառնում քվեախցիկ, որտեղ հաջորդ քաղաքացին է կատարում իր ընտրությունը:

Երրորդ դեպքում տարեց կինը մեկ այլ քաղաքացու հետ գտնվում է քվեախցիկում, տեղամասի նախագահը ոչ թե կարգի համաձայն է ուղղորդել, այլ տեղում է խորհուրդներ տալիս:

Ինչո՞վ է պայմանավորված նման ընթացակարգը. տեղամասի նախագահը բացատրում է նրանով, որ գուցե չեն նկատել, կամ քվեաթերթիկի մեծ լինելու պատճառով է, որ դրսում են այն դնում ծրարի մեջ, վստահեցնում է, որ դրանք ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չունեցող խախտումներ են:

Ի տարբերություն ավագանու ընտրությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցությունն առավել ակտիվ է, հետևաբար կուտակումներ լինում են, իսկ քաղաքացիներն իրենց ակտիվությունը պայմանավորում են նոր իրավիճակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ