fbpx
Աշխարհ

Դանիացի սուպերմոդելը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է դարձել

Դանիացի սուպերմոդել, լուսանկարիչ Հելենա Քրիսթենսենը դարձել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության բարի կամքի դեսպան։

Գերատեսչության ներկայացուցիչ Ֆիլիպո Գրանդին իր հայտարարությունում նշել է, որ վստահ է նրանում և նրա հաջողությանը։ Հելենա Քրիսթենսենը հանրությանը հայտնի է իր մարդասիրական գործունեությամբ։ Նա բազմիցս եղել է փախստականների ճամբարում, իր գործերում պատմել նրանց ճակատագրի մասին։

«Ես ակնկալում եմ շարունակել պաշտպանել փախստականների իրավունքները և նրանց գոյությունն առավել մարդկային դարձնել»,-հայտարարել է Հելենան։

Գրանդին նշել է, որ մոդելը բարի կամքի լավ դեսպան կդառնա, քանի որ նա արդեն վաղուց է դրանով զբաղվում և հիանալի լուսանկարներ անում։ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչության գերագույն հանձնակատարի խոսքով՝ ամբողջ աշխարհը լուսանկարների միջոցով կարող է իմանալ փախստականների մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ