Apple TV+ վիդեոսերվիսը կթողարկվի տարեվերջին: Այն կառաջարկի օրիգինալ կոնտենտ՝ ստեղծված հայտնի ռեժիսորների կողմից եւ հայտնի դերասանների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է IXBT-ը:
Սակայն մեծ մասը սերիալներ կլինեն: Ինչպես հայտնում է աղբյուրը, Apple-ը մտադիր է նաեւ լիամետրաժ ֆիլմեր նկարահանել:
Ընկերությունը նպատակ ունի «Օսկար» ստանալ: 6 ֆիլմի համար 5-30 մլն դոլար կծախսվի:
Հավանաբար, ընկերության մոտ նման մտադրություն է առաջացել այն բանից հետո, երբ «Օսկարի» է արժանացել Roma ֆիլմը, որը ստեղծել է Netflix-ը: