fbpx
Աշխարհ

Չինաստանն ու ԱՄՆ-ն վերսկսում են առևտրային բանակցությունները

Չինաստանի ու ԱՄն-ի ղեկավարներ Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ 2 երկրները առևտրային բանակցությունները կվերսկսեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ այս հանդիպումը կոգեշնչի ֆինանսական շուկաներին, որոնք հույս ունեն թուլացնել 2 երկրների միջև լարվածությունը:

Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ 2 կողմերի թիմերը կսկսեն Օսակայում G20 գագաթնաժողովում երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը: Չինաստանը նույնպես հաստատել է, որ հանդիպումը տեղի կունենա:

«Ես Չինաստանի նախագահ Սիի հետ շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել: Մենք հաջորդ շաբաթ Ճապոնիայում G20-ում ընդլայնված հանդիպում կանցկացնենք: Մեր համապատասխան թիմերը բանակցություններ կսկսեն մեր հանդիպումից առաջ»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Թրամփը:

Աշխարհի 2 խոշորագույն տնտեսություններով երկրները առևտրային վեճի բարձրակետին են, որն ուժգին ազդեցություն է ունեցել ֆինանսական շուկաների վրա և վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը:

Ընդլայնված համաձայնագրի կնքման առևտրային բանակցությունները անցյալ ամիս ձախողվել էին, երբ ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրել էր նախկին պայմանավորվածություններին չհետևելու մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ