Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության և վարչապետի պաշտոնի համար ընթացող քվեարկության 3-րդ փուլում կրկին առաջատար է նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Նա ստացել է համայնքների պալատի 143 պատգամավորների ձայները:
Բորիս Ջոնսոնի հետ հաջորդ փուլ են անցել նաև Բրիտանիայի գործող արտգործնախարար Ջերեմի Հանթը, շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Մայքլ Գոուվը և ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը:
Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարը կշարունակվի այնքան, մինչև մնա 2 թեկնածու:
Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետի անունը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ Թերեզա Մեյը Brexit-ի հետ կապված բարդությունների պատճառով հրաժարական էր տվել: