Իտալիայի հյուսիսում՝ Գորիցիա քաղաքի կենտրոնում, կենցաղային գազի պայթյունի հետևանքով բնակելի երկհարկանի տուն է փլուզվել, փրկարարները որոնում են փլատակներում մնացած երեք մարդու, հայտնել են տեղի հրշեջ ծառայությունից:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամերին։ Շենքում, որն ամբողջովին փլուզվել է, եղել է երեք բնակարան, որոնցից մեկը դատարկ էր:
Միջադեպի պատճառները պարզվում են: