fbpx
Իրավական

Գրիգոր Բեքմեզյանը ընտրվել է ԲԴԽ անդամ

Հունիսի 20-ին Ազգային ժողովում հրապարակվեցին ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրության արդյունքները: Կողմ է քվեարկել 107 պատգամավոր, դեմ՝ 4:

Արդյունքում՝ Գրիգոր Բեքմեզյանն ընտրվել է ԲԴԽ անդամ: Դատական օրենսգրքի համաձայն՝ ԲԴԽ անդամը ԱԺ-ի կողմից ընտրվելուց անմիջապես հետո նիստում հանդիսավոր պայմաններով երդվում է, որից հետո ԲԴԽ անդամը ստորագրում է երդման տեքստը:

«Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը: Իմ կողմից ցանկանում եմ ասել՝ մենք ճիշտ ուղու վրա ենք, ամեն ինչ շատ ճիշտ և լավ է լինելու: Վստահ եղեք, շուտով փոփոխությունները կզգաք»,- ասաց Բեքմեզյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ