Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին.
«Թբիլիսիում բողոքի ակցիաների առիթով գտնվող ՌԴ քաղաքացիներին կամ ովքեր պատրաստվում են այցելել այդ երկիր, զգուշության կոչ ենք անում և խորհուրդ տալիս խուսափել զանգվածային հավաքներից»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի թվիթերյան պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանում։ Դրանց պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն է, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Հավելենք, որ ցույցերի ֆոնին հունիսի 21-ին հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ Իրակլի Կոբախիձեն։
Այժմ ցուցարարները 3 ժամ են տվել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային հրաժարական տալու համար: