fbpx
Աշխարհ

Թրամփը չեղարկել է Իրանին հարվածներ հասցնելը՝ ռազմական ինքնաթիռների թռիչքից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանին հասցվող հարվածները ամերիկյան ռազմական ինքնաթիռների՝ օդ բարձրանալուց ոչ շատ առաջ։

Թրամփն ասել է, որ ինքնաթիռները չեն հասցրել օդ բարձրանալ, սակայն «դա բավականին արագ կարող էր տեղի ունենալ», – ասել է Թրամփը NBC-ի հետ հարցազրույցի ընթացքում:

Նա հավելել է, որ գործողությունը սկսելուց շուրջ կես ժամ առաջ Պենտագոնի ներկայացուցիչներին հարցրել է, թե դրանից քանի մարդ կզոհվի։ Տեղեկություն ստանալով, որ դրա հետևանքով շուրջ 150 իրանցի կզոհվի՝ Թրամփը եզրակացրել է, որ «դա համաչափական չէր լինի», քանի որ Իրանը միայն ամերիկյան անօդաչու է խոցել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ