fbpx
Աշխարհ

Վրաստանում ցուցարարները ավտոերթ կկազմակերպեն ՆԳ նախարարության շենքի մոտ

Հունիսի 23ին Վրաստանում անցկացվեց թվով 4-րդ հավաք, որն ավարտեցին խորհրդարանից դեպի կառավարության վարչական շենքի մոտ երթով: Այստեղ հորդառատ անձրևի տակ կատարեցին Վրաստանի օրհներգն ու ևս մեկ անգամ հնչեցրին պահանջները: Հաղորդում է aliq.ge-ն:

Ակցիայի մասնակցիներն ասացին, որ անհրաժեշտության դեպքում՝ երթեր կկազմակերպեն երկրի բոլոր գերատեսչությունների շենքերի ուղղությամբ, որպեսզի ղեկավարության կողմից իրենց ձայնը լսելի դառնա:

Հունիսի 24-ին, աղմկոտ է լինելու. ժամը 14:00-ին ավտոերթ կկազմակերպեն Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և ի նշան բողոքի՝ ազդանշան կտան:

Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին կրկին հավաք կլինի Ռուսթավելի պողոտայում՝ Խորհրդարանի շենքի մոտ:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի հանրահավաքին զուգահեռ հավաքներ են անցկացվում նաև այլ մեծ քաղաքներում, ցուցարարներն ասել են որ դրանք կաշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջների կատարմանը չեն հասել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ