Ռուսթավելի

  • Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքը՝ հոկտեմբերի ընտրությունների արդյունքների դեմ

    Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքը՝ հոկտեմբերի ընտրությունների արդյունքների դեմ

    Թբիլիսիում հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներին դեմ բողոքի հանրահավաք է տեղի ունեցել: Ընդդիմության ներկայացուցիչները երթ են կազմակերպել դեպի խորհրդարան, իսկ Ռուսթավելի պողոտան արգելափակված է։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրությունները որակել է որպես կեղծիք՝ չընդունելով արդյունքները։ Կառավարական թաղամասում ոստիկանության զորքերն են կենտրոնացված։

  • Թբիլիսում ախտահանվել են փողոցները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Թբիլիսում ախտահանվել են փողոցները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    «Թբիլսերվիս գրուպ»-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ախտահանում է իրականացվել Թբիլիսիի Պեկինի փողոցում, Ռուսթավելի պողոտայում (Ռուսթավելի մետրոյից մինչև Բարատաշվիլիի կամուրջ) և Հուալինգ բնակավայրում: «Թբիլսերվիս Գրուպ»-ի խմբի շուրջ 100 աշխատակից իրականացրել են աշխատանքները հատուկ նյութերի և տեխնիկայի միջոցով:    

  • Քննարկել ենք միջազգային կազմակերպություններում Հայաստան-Վրաստան համագործակցությունը․ Լենա Նազարյան

    Քննարկել ենք միջազգային կազմակերպություններում Հայաստան-Վրաստան համագործակցությունը․ Լենա Նազարյան

    Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձևաչափով հայաստանյան պատվիրակության այցի մեկնարկը տրվեց՝ պատվիրակության ղեկավար Լենա Նազարյանի կողմից՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում Ապրիլի 9-ի զոհերի հուշահամալիրին ծաղիկներ խոնարհելով: Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական խմբերը հանդիպեցին խորհրդարանում, քննարկեցին արտաքին հարաբերություններին, համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Աշխատանքային խմբերին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ընդունեց Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին: Լենա Նազարյանը նշել է․ «Հիմնականում անդրադարձել ենք միջազգային…

  • Հայաստանի Պարի պետական անսամբլը 20 տարի անց կրկին Թբիլիսիում էր

    Հայաստանի Պարի պետական անսամբլը 20 տարի անց կրկին Թբիլիսիում էր

    Հայաստանի Պարի պետական անսամբլը 20 տարի անց կրկին Թբիլիսիում էր՝ ներկայանալով Ռուսթավելիի թատրոնում՝ ՀՀ անկախության օրվան նվիրված համերգով: 19 համարից բաղկացած ներկայացումը ներառում էր նաև վրացական համարներ: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:  

  • Թբիլիսիում Լենա Նազարյանը ծաղիկներ է դրել Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ

    Թբիլիսիում Լենա Նազարյանը ծաղիկներ է դրել Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ

    Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լենա Նազարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի, բարեկամության խմբի պատգամավորների ուղեկցությամբ ծաղիկներ է դրել Թբիլիսիում Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ: Հիշեցնենք՝ հուշարձանը նվիրված է 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ԽՍՀՄ զորքերի կողմից դաժանաբար ցրած խաղաղ ցույցի 21 զոհերին: Ցույցը կազմակերպվել էր Վրաց ազգային ազատագրական կոմիտեի կողմից, որի…

  • Թբիլիսիի ցույցերը կանցնեն այլ ձևաչափով

    Թբիլիսիի ցույցերը կանցնեն այլ ձևաչափով

    Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի առջև ընթացող ցույցերն այսօրվանից կանցկացվեն այլ ձևաչափով: Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ այսուհետ հանրւթյանը խորհրդարանի հարակից տարածքից առցանց հաղորդումներ կառաջարկեն: Նախօրեին՝ բողոքի 32-րդ օրը, ելույթներին զուգահեռ տարածքում կազմակերպվել է նաև Flea Market, որտեղ ավելի քան 40 ստարտափ կազմակերպություններ ներկայացրել են իրենց արտադրանքը: Ավելի վաղ նշվել էր, որ ստացած գումարի մի մասը կծառայի…

  • Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին ցույցի մասնակից չի եղել

    Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին ցույցի մասնակից չի եղել

    Մինաս Մինասյանը, ում Վրաստանի ոստիկանությունը բերման էր ենթարկել հունիսի 20-ի բախումների ժամանակ, քիչ առաջ ազատ է արձակվել:Ալիքի հետ զրույցում Մինասյանն ասաց, որ ցույցի մասնակից չի եղել: Ընկերներին էր հանդիպել ու քայլում էին դեպի Ռուսթավելի պողոտա: Դա այն պահն էր, երբ արդեն հատուկ միջոցներ էին կիրառվել ու ցուցարարները իջնում էին պողոտայով. «Գրադարանի մոտից վերև էինք քայլում,…

  • Վրաստանում ցուցարարները ավտոերթ կկազմակերպեն ՆԳ նախարարության շենքի մոտ

    Վրաստանում ցուցարարները ավտոերթ կկազմակերպեն ՆԳ նախարարության շենքի մոտ

    Հունիսի 23ին Վրաստանում անցկացվեց թվով 4-րդ հավաք, որն ավարտեցին խորհրդարանից դեպի կառավարության վարչական շենքի մոտ երթով: Այստեղ հորդառատ անձրևի տակ կատարեցին Վրաստանի օրհներգն ու ևս մեկ անգամ հնչեցրին պահանջները: Հաղորդում է aliq.ge-ն: Ակցիայի մասնակցիներն ասացին, որ անհրաժեշտության դեպքում՝ երթեր կկազմակերպեն երկրի բոլոր գերատեսչությունների շենքերի ուղղությամբ, որպեսզի ղեկավարության կողմից իրենց ձայնը լսելի դառնա: Հունիսի 24-ին, աղմկոտ…

  • Թբիլիսիում երթևեկությունը վերականգնվել է

    Թբիլիսիում երթևեկությունը վերականգնվել է

    Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը վերականգնվել է: Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքների միջոցով պողոտայի տարածքը կարգի է բերվել: Պառլամենտի շենքի դիմաց դեռ կան մի շարք ցուցարարներ, հաղորդում է Ռիա Նովոստին: Իրավիճակը ներկայում հանգիստ է: