Հունիսի 24-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ գործակարգապահական խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Խորհրդակցությունը նվիրված էր աշխատանքային կարգապահությանը:
Նախարարը խիստ դժգոհություն հայտնեց կառույցում առկա կարգապահության մակարդակից, շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ:
Նախարարը նշեց, որ ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, արտակարգ մարդասիրություն և արտակարգ փոխըմբռնում:
Նախարարը խնդրեց, հորդորեց, հանձնարարեց լինել առավել զգոն, դրսևորել նախաձեռնողականություն և գիտակցել ԱԻՆ աշխատակցի առաքելության կարևորությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։