Թայլանդական ոստիկանությունը հատուկ ծրագիր է մշակել իր աշխատակիցների համար, որը թույլ կտա բարելավել նրանց ֆիզիկական վիճակը: Ըստ ոստիկանության ղեկավարության, ավելորդ քաշ ունեցող աշխատակիցները պետք է հատուկ դասընթացներ անցնեն սպորտային ճամբարում, որպեսզի ձեռք պատշաճ ֆիզիկական վիճակ:
Պանգ Չոնգ ճամբարում արդեն առնվազն 200 ոստիկան կա, և նրանք ոչ միայն ակտիվորեն զբաղվում են մարմնամարզությամբ ու հեծանվավազքով, այլև հետևում են շատ խիստ դիետիայի, որպեսզի կրկնապատկեն մարզումների արդյունավետությունը:
Ծրագրի պատասխանու սերժանտ Չանտարակն ասում է, որ ավելնորդ քաշ ունեցող ոստիկանության աշխատակիցների համար շատ դժվար է կատարել իրենց պարտականությունները: Նրանք ավելի դանդաղ են շարժվում և պակաս ճկուն են, քան մյուսները, հետևաբար, ավելի քիչ հավանական է, որ կարող են բռնել հանցագործին: «Դա պարզապես անընդունելի է», – ավելացրել է նա:
Չանտարակը նաև ասել է, որ ոստիկանների միջից իրենք ընտրում են ամենավատ ֆիզիկական վիճակի մեջ գտնվողներին և օգնում են նրանց գալ պատշաճ վիճակի: Ավելին, նրա անձնական փորձին հետևելով, արդեն տասնյակ ոստիկաններ կորցրել են ավելի քան 20 կիլոգրամ քաշ, և այժմ իրենց հիանալի են զգում:
Ի դեպ, Ուզբեկստանում նույնպես նման նախագիծ է առաջ քաշվել: Երկրի նախագահն ընդգծել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն ունեն երեքից վեց ամիս, որպեսզի ձերբազատվեն ավելորդ քաշից, հակառակ դեպքում նրանք կազատվեն աշխատանքից: