Ղրիմում ռուսական բանակի կազմում գործող օդադեսանտային գումարտակի հիման վրա ձևավորվելու է օդադեսանտային գունդ, որ ոչ միայն հսկելու է թերակղզու անվտանգությունը, այլև անհրաժեշտության դեպքում արագ մեկնելու է Սիրիա՝ այնտեղ տեղակայված ռուսական զորքին օգնության։ Այս մասին հայտնում է հայկական Razm.info մասնագիտացած կայքը։
Այս գունդը մտնելու է Ռուսաստանի հարավի բոլոր զորքերը միավորող Հարավային ռազմական շրջանի 7-րդ օդադեսանտային դիվիզիայի մեջ։ Այս դիվիզիան է, որ 2015-ին Սիրիա է տեղափոխվել՝ տեղում ռուսական զորքերի անվտանգությունն ապահովելու համար։
Նշենք, որ Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանի կազմում է նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան։