Մոսկվան մտադիր է մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա: Այս մասին հայտարարել է ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Թուրքիայի Հանրապետություն «S-400 Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումն ավարտին կհասցվի մինչեւ տարեվերջ: Առաջին խմբաքանակը կարող է մատակարարվել արդեն հաջորդ ամիս»,- ասել է նա:
Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը հայտնել է, որ համակարգերը 99%-ով պատրաստ են Անկարա մատակարարման համար: