fbpx
Առողջապահություն

Հրազդանի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություններ կանցկացվեն Երևանից ժամանած մասնագետների մասնակցությամբ

Հրազդանի բժշկական կենտրոնում հուլիս ամսվա յուրաքանչյուր շաբաթ օր կիրականացվեն անվճար խորհրդատվություններ Հրազդան համայնքի և հարակից գյուղերի բնակիչների համար:

Հրազդանի ԲԿ-ի և բժշկական համալսարանի համապատասխան մասնագետների համագործակցության արդյունքում պայմանագրային հիմունքներով Երևանից ժամանած առաջատար մասնագետները անվճար խորհրդատվություններ կտրամադրեն մեր բնակիչներին:

Հրավիրված մանկաբույժը, ալերգոլոգը, անոթային վիրաբույժը և մաշկավեներաբանը կլսեն դիմած քաղաքացիներին: Միաժամանակ, տեղի մասնագետների հետ կիրականացվի փորձի փոխանակում:

Առաջին խորհրդատվությունները տեղի կունենան հուլիսի 6-ին ժամը 10:00-ից:
Հերթագրվելու համար կարող եք դիմել Հրազդանի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 093506994 հեռախոսահամարով:

Գրում է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ