Հունիսի 27-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ստացած տեղեկություններն իրացնելով, բաժին են հրավիրել Մարց գյուղի բնակիչ, 28-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 06.30-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառպետության «Ղոլի Բաբ» կոչվող հանդամասից, չունենալով համապատասխան փաստաթուղթ, ապօրինի հատել է մեկ կանգուն և մեկ քամատապալ լորենիներ և դրանք 34-ամյա մի վանաձորցու «ԳԱԶ-66» մեքենայով տեղափոխել իր տան բակ:
Մեքենան և փայտանյութն ի պահ են հանձնվել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։