fbpx
Սպորտ

Կարծում եմ՝ լավ եմ անցում կատարել խոտածածկ կորտերի․ Ֆեդերեր

Ուիմբլդոնի 8-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը մրցաշարի մեկնարկից առաջ կարծիք է հայտնել խոտածածկ կորտերում առկա փոփոխությունեների և իր մարզավիճակի մասին։

«Կարծում եմ՝ խոտածածկ կորտերի վրա հիմա կարելի է լավագույն կերպով խաղալ թենիսի ողջ պատմության ընթացքում։ Տարեցտարի մենք տեսնում ենք, որ խոտածածկ կորտերը էլ ավելի լավն են դառնում։ Մրցաշրջանի երկրորդ շաբաթվա ընթացքում կորտում տեղաշարժվելը շատ ավելի հեշտ է։ Սկզբնական շրջանում որոշակի դժվարություններ կան, քանի որ կորտերը շատ նուրբ են։

Ես գոհ եմ ինձնից։ Անցկացրի մրցաշրջանի գրունտային հատվածն ու Հալլեն առանց վնասվածքների։ Կարծում եմ, որ լավ եմ անցում կատարել խոտածածկ կորտերի։ Ես պատրաստ եմ միավորների երկար խաղարկման, քանի որ մասնակցել եմ մրցաշրջանի գրունտային հատվածին, սակայն, դժվար թե փորձեմ խաղալ այդ մարտավարությամբ»,- ասել է Ֆեդերերը։ Այս մասին հաղորդում է ATP-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 1-ին, մեկնարկում է տարվա Մեծ սաղավարտի երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը։ Առաջին շրջանում մրցաշարի երկրորդ համար Ռոջեր Ֆեդերերի մրցակիցը հարավաֆրիկացի Լորդ Ջորջ Հարիսն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ