ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Իրանը չի հետևում միջուկային գործարքի պայմաններին, ինչը նրան առնվազն 150 միլիարդ դոլար է բերել:
Թրամփի խոսքերով, Թեհրանը խախտել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանները՝ ուրանի առավելագույն թույլատրելի պահուստի վերաբերյալ:
«Իրանը խախտել է 150 միլիարդ դոլարի միջուկային գործարքը Միացյալ Նահանգների և այլ երկրների հետ, որոնք ոչինչ չեն վճարել նախքան իմ նախագահ դառնալը, և հիմա խախտել են պահուստների սահմանի վերաբերյալ պայմանավորվածությունները: Լավ չէ »,- գրել է ԱՄՆ նախագահը: