Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը մտադիր է ֆիլմ նկարահանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին: Այս մասին հայտնում է ANSA- ը:
Ըստ աղբյուրի՝ Սթոունը խոստովանել է, որ շատերն են իրեն խնդրում ֆիլմ նկարել ԱՄՆ առաջնորդի մասին:
«… ով գիտի, վաղ թե ուշ, հավանաբար ես կնկարեմ», – ասել է Սթոունը՝ հավելելով, որ դա կարող է լինել կատակերգություն, որը կնկարահանվի Ջորջ Բուշ կրտսերի մասին «Բուշ» ֆիլմի ոգով: