Պոլսո պատրիարքության տեղապահի հետաձգված ընտրությունը նշանակված է այսօր:
Այսօր առավոտյան արդեն բացվել են պատրիարքարանի դռները, և միաբանության անդամները ժամանել են ժողովի վայր։ Shantnews.am-ի տեղեկություններով՝ տեղապահի թեկնածուներ են առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը:
Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող տեղապահն է կազմակերպելու Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը։
Հիշեցնենք, որ Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո Պոլսո աթոռը տասը տարուց ավելի գործում էր առանց պատրիարքի։