Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» Նեյմարի համար պատրաստ է ՊՍԺ-ին վճարել 170 միլիոնից ոչ ավել։
Ըստ աղբյուրի՝ Նեյմարի գործարքում կարող են ներառվել Իվան Ռակիտիչը, Ուսման Դեմբելեն, Ֆիլիպե Կոուտինյոն և Սամուել Ումտիտին։
Հիշեցնենք, որ բրազիլացին 2017 թվականին «Բարսելոնայից» ՊՍԺ էր տեղափոխվել 222 միլիոն եվրոյի դիմաց։