Ամերիկայի Գավաթի խաղարկության Բրազիլիա – Արգենտինա հանդիպման ընթացքում VAR-ի բնականոն աշխատանքին խանգարող հանգամանքները հայտնի են:
Globo Esporte-ի հաղորդմամբ՝ տեսակրկնությունների սենյակում աշխատող մրցավարների ու հանդիպման գլխավոր մրցավար Ռոդի Սամբրանոյի միջև կապի խաթարմանը նպաստել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բալսոնարի ներկայությունը: Նշվում է, որ երկրի ղեկավարի անվտանգության անձնակազմը հատուկ խլացուցիչ համակարգ է կիրառել, որի արդյունքում որոշ դրվագներում կորել է ազդանշանը:
Խաղից հետո Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին իրենց դժգոհությունն են հայտնել մրցավարության վերաբերյալ՝ հավաստցիանելով, որ 2 դրվագում իրենց օգտին չի նշանակվել 11-մետրանոց հարված: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել ԿՈՆՄԵԲՈԼ-ին:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է Բրազիլիայի հաղթանակով՝ 2:0 հաշվով: