Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Կրոնական ժողովի մասնակիցները Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ընտրել են Կրոնական ժողովի ատենապետ։
Տեղապահի պաշտոնում Մաշալյանի ընտրությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանում պաշտոնապես մեկնարկել է նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը ղեկավարելու է տեղապահը: Վերջինիս գլխավորությամբ առաջիկայում ստեղծվելու է Նախաձեռնող խումբ, որն էլ իրականացնելու է նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները:
SHANTNEWS.am-ի Պոլսի աղբյուրների հաղորդմամբ` առաջիկա օրերին սպասվում է, որ տեղապահ Մաշալյանը կնշանակի պատրիարքական ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի անդամներին։