Իտալիայում կրկեսային ներկայացման փորձի ժամանակ մի քանի վագրեր հարձակվել են հայտնի վարժեցնող 61-ամյա Էտորե Վեբերի վրա և հոշոտել նրան: Այս մասին հայտնում է The Local Italy-ն:
Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավարևելյան Բարի նահանգի Տրիջանո քաղաքում: Սկզբում վարժեցնողի վրա հարձակվել է վագրերից մեկը, հետո նրան են միացել ևս 3-ը:
Ողբերգության հանգամանքները պարզվում են: