Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվեց։ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարար հաշվարկների հետ միասին դեպքի վայրում էին նաեւ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջրատար մեքենաները»,- գրել է Հակոբ Կարապետյանը։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219250975330918&id=1405208089

