Սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», 40 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Ինտեր»:
«Ինտերը» պաշտպանի հետ պայմանագիր է կնքելու մինչև 2022 թվականը:
Հակիմին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ընթացքում 32 հանդիպում է անցկացրել և դարձել ՝ 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

