ՊՍԺ-ն Մադրիդի «Ռեալին» առաջարկել է ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարի ծառայությունները: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը երկու անգամ դիմել է մադրիդյան ակումբի գործընկերներին այս հարցով: Ակումբը «Ռեալին» առաջարկել է ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին, սակայն մադրիդյան ակումբը հրաժարվել է նման հնարավորությունից:
ՊՍԺ-ից ֆուտբոլիստի հեռանալու միակ տարբերակը մնում է «Բարսելոնան», սակայն ֆրանսիական ակումբի ու «կապտանռնագույնների» միջև լարված հարաբերությունները դեպքերի նման զարգացումը դարձնում են քիչ հավանական: