«Բարսելոնան» արդեն 3 առաջարկ է ստացել ակումբի պաշտպան Նելսոն Սեմեդուի վերաբերյալ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Ինչպես նշվում է՝ 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձեր են արել «Աթլետիկոն» և ԱՊԼ-ի երկու ակումբ: Բոլոր առաջարկները, սակայն, «Բարսելոնայի»-ի կողմից մերժել են:
Նշենք, որ ֆուտբոլիստի հրաժարագինն ըստ պայմանագրի 100 միլիոն եվրո է: «Բարսելոնայի» հետ Սեմեդուի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: