Հուլիսի 6-ին, ժամը 19։38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան բակում գտնվող շինությունում 3 և 5 կիլոգրամանոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:05-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (5 քմ), գույքը՝ ամբողջությամբ և ջերմահարվել՝ ազբեստյա կառուցատարրերը (մոտ 25 քմ):
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։