fbpx
Սպորտ

Մրցավարը փչացրեց ամեն ինչ․ Վիդալը մեկնաբանել է Մեսսիին ու Մեդելին կարմիր քարտ ցույց տալու որոշումը

Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալի համար պայքարում գրանցվեց ուշագրավ դրվագ․ կարմիր քարտ ստացան Լիոնել Մեսսին ու Գարի Մեդելը։

Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արթուրո Վիդալը մեկնաբանել է մրցավարի այս որոշումը․

«Մրցավարը փչացրեց ամեն ինչ, նա թույլ չտվեց խաղալ: Կրքերը թեժանում էին առանց լուրջ պատճառի: Հուսով եմ, որ այսպես էլ երբեք չի լինի: Կարծում եմ, շոու ստեղծում են ֆուտբոլիստները, այլ ոչ թե մրցավարը: Այդպես ավելի լավ է։ Եթե սառը նայենք, ապա երրորդ տեղի համար խաղալու ցանկությունը մեծ չէր», – ասել է Վիդալը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ