«Միլանի» ղեկավարությունը մտադրություն չունի վաճառել ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին չի պատրաստվում քննարկել 20-ամյա ֆուտբոլիստի վաճառքը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
«Դոնարումայի տրանսֆերի մասին բազմաթիվ խոսակցություններ կան, բայց այս պահին մեր դիրքորոշումն հստակ է, մենք չենք պատրաստվում վաճառել Ջանլուիջիին», – նշել է Մալդինին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանցիները պատրաստ են վաճառել Դոնարումանին՝ նրա համար ստանալով առավելագույն հնարավոր գումարը, քանի որ դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը, և երիտասարդ դարպասապահը մտադիր չէ այն երկարացնել: