«Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբը՝ ակումբի մարզական տնօրեն Կրիստիանո Ջինտոլին ժամանել է Մադրիդ՝ տրանսֆերի վերջին դետալները համաձայնեցնելու: Սպասվում է, որ կոլումբիացու տեղափոխության մասին կհայտարարվի այսօր:
«Ռեալ»-ը մտադիր է Խամեսի տրանսֆերը վաճառել 42 միլիոն եվրոյով, մինչդեռ «Նապոլի»-ն ցանկանում է վարձակալել նրա տրանսֆերը՝ այն գնելու հնարավորությամբ: